ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԵՍԻՆՈՒՄ ՀԱՅ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՎՐԱ ԳՈՐՇ ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ 4 ԱՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Ֆրանսիական Le Parisien ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցը օդոստոսի 25-ին անդրադարձ է կատարել ֆրանսիական Դեսին քաղաքում ֆրանսիահայ ցուցարարների և թուրք Գորշ Գայլականների բախումներին և դրանց հետևանքներին։ Նշենք, որ հուլիսի 24-ի խաղաղ հանրահավաքին ժամանակ տեղի էին ունեցել հարձակումներ ֆրասահայ խաղաղ ցուցարարների վրա։ Որի ընթացքում Թուրքիայի դրոշը կրող մի քանի տասնյակ զինված երիտասարդներ հարձակում կատարեցին ցուցարարների ուղղությամբ՝ պատճառելով նյութական վնասներ։ Հարձակումն իրականացնողները իրենց ներկայացրել էին որպես թուրքական «Գորշ Գայլեր» խմբավորման անդամներ։ Կա չորս ձերբակալված, որոնց նկատմամաբ հարուցվել է քրեական գործ, նրանց կազմակերպիչը՝ Ահմեդ Չեթինը, սեպտեմբերի 17-ին կկանգնի դատարանի առջև։

Սա հուլիսի 24-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի՝ (CDCA) նրա դեմ ներկայացրած երկու բողոքներից մեկն է: Երկրորդ բողոքի նշանակետը զինված հավաքի գործողություններն են:

Le Parisien լրատվականի ամբողջական անդրադարձը կից ներկայացված է հայերեն թարգմանությամբ:

Այս գլխացավանք թուրք ծայրահեղականները

Թուրքական ծագմամբ մի ծայրահեղական դատապարտվելու է «ատելություն հրահրելու» համար: Հայ համայնքը երկու բողոք է ներկայացրել հուլիսին տեղի ունեցած ցույցի ժամանակ բռնություն կիրառելու փորձի գործով։

Թուրքական ծագմամբ մոտ 100 երիտասարդներ հարձակվել են ծագումով հայ ֆրանսիացիների վրա, ովքեր բողոքի ցույց էին կազմակերպել ընդդեմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերսկսված հակամարտության:

Ցնցումից կոտրված ցուցանակի լուսավոր տառերն այլևս հուշ են: Ցուցափեղկի վրա ականանետի սև հետք է, որը երեք տարի Դեսինում (Ռոն) աշխատող Արմանի կարծիքով հրազենի կրակոցի հետևանք է: Մեկ ամիս է անցել, սակայն այս հայազգի տղամարդն այդպես էլ չի հասկանում, թե ինչու հուլիսի 24-ին «Գորշ գայլեր» ծայրահեղական կազմակերպության թուրքական ծագմամբ մի քանի տասնյակ երիտասարդներ իրեն թիրախավորեցին։ «Կոշկակարանոցս միշտ բաց է եղել բոլորի առջև,- ասում է արհեստավորը: Ոչ մեկի հետ խնդիր չեմ ունեցել»:

Բայցևայնպես հուլիսի 24-ին ժամը 19:00-ի սահմաններում նրա համար ակնհայտ էր, որ Ժան-Ժորես պողոտայով քայլող դիմակավորված և երկաթե ձողերով ու դանակներով զինված երիտասարդները եկել էին հաշիվ մաքրելու: «Չորս-հինգ հոգով դուրս եկանք»,- ասում է Արմանը: «Ուժներս չէր հերիքում։ Ստիպված պատսպարվեցինք խանութում ու սպասեցինք ոստիկանության միջամտությանը»:

Կրակոց և ամբոխի տեղաշարժ

Ի սկզբանե, ինչպես նախապես հայտարարվել էր, տեղի հայ համայնքը մի ամառային հանգիստ երեկո ցույց էր կազմակերպել։ 1915թ ցեղասպանությունից հետո առաջին հայրենազուրկ հայերը 1920-ական թթ Ազնավուրի թանկագին երկրից հաստատվեցին Լիոնից դեպի արևմուտք գտնվող Դեսինում՝ Փոքր Հայաստանում։ Այսօր 30 000 բնակիչ ունեցող քաղաքում ապրում են ծագումով հայ մոտ 4 000 ֆրանսիացիներ, ովքեր ուշադիր հետևում են իրենց նախնիների երկիրն ալեկոծող աշխարհաքաղաքական ցնցումներին: Հուլիսի 24-ին 600 մարդ հավաքվել էր բողոքելու Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական երկարատև հակամարտության վերսկսման դեմ:

Ատելությամբ սնված և պատմական ահռելի ժխտողականության թակարդն ընկած երիտասարդներ

«Գեղեցիկ հավաք էր, որին մարդիկ մասնակցում էին ընտանիքներով։ Ներկա էին նաև տեղի ընտրված պաշտոնյաները»,- պատմում է Հայ համայնքի ույցերից մեկի համակազմակերպիչ Դանի-Կլոդ Զարթարյանը: Սակայն միջոցառումը դեռ չսկսված՝ մթնոլորտը փչացավ երեկոյի հենց սկզբից: Մեղավորը այդ հարյուր թուրք ծայրահեղականներն էին, ովքեր եկել էին խափանելու իրենց երդվյալ թշնամիների միջոցառումը: «Նույնիսկ չգիտեմ, թե ինչ էին անում այնտեղ»,- ընդգծում է Արմանը: Նույնիսկ եթե նրանք իրենց Ադրբեջանի մտերիմներն են համարում, սա իրենց գործը չէ»:

Վկաներն ու տեսանյութերը նրանց բնորոշում են թուրքական դրոշը ձեռքներին, ոմանք դիմակավորված, աջուձախ հայհոյելով և «գնանք, բռնենք հայերին» կոչերով: Մեկ ամիս է անցել, և շուտով այս հակահավաքի պարագլուխը դատապարտվելու է, սակայն հույզերը չեն մարել: «Երբեք նման բան տեղի չէր ունեցել»,- հուշում է մի ցուցարար, ով չցանկացավ ներկայանալ: Առաջին անգամ է, որ վախ զգացի...»: Երբ առաջին բանախոս Սառա Տանզիլլին սկսեց խոսել, կրակ արձակվեց: Դրանից հետո ամբոխը տեղաշարժվեց: «Սկզբում չէի հասկանում, թե ինչ է կատարվում»,- պատմում է բանախոսը: Նրա ամուսինը՝ Րաֆֆին, Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի (CDCA) տեղի ներկայացուցիչն է և բողոքի ցույցի կազմակերպիչը: «Սոցիալական ցանցերից տեղյակ էինք, որ իրենց «Գորշ գայլեր» համարող որոշ թուրքեր ակցիա էին կազմակերպում»,- մանրամասնում է նա:

Հավաքի արդյունքում չորս ձերբակալություն

Մինչ այդ դեպքը հայերը բախվել էին բացառապես որոշ առանձին անհատների ճնշումներին: «Միայն ոստիկանական ուժերի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել այդ գազազազած մարդկանց հարձակումից»,- նշում է Րաֆֆի Տանզիլլին: Վկաներից մեկի տեսանյութում երևում է Ահմեդ Չեթինը։ Նա կոչ էր անում հակահավաք անցկացնել՝ հրամայելով իր հետևորդներին զենքերը նետել, որին հետևեց գետնին բախվող մետաղական առարկաների ձայնը: Վնասվել են մի քանի ավտոմեքենաներ։ Անվտանգության ծառայությունները ստիպված օգտագործել են արցունքաբեր գազ: Թուրքական կողմից ձերբակալվել է չորս անձ, որոնցից մեկը՝ անչափահաս և տեղափոխվել կալանավայր: Ինչպես ժամանակին հաղորդել էր «le Progrès» օրաթերթը, նրանց օգնության հասնելու նպատակով շատերը շտապել էին ոստիկանության բաժանմունք:

«Մենք անհանգստացած ենք,- ասում է Դանի-Կլոդ Զարթարյանը: Գործ ունենք ատելությամբ սնված և պատմական ահռելի ժխտողականության թակարդն ընկած երիտասարդների հետ»: Այդ երիտասարդներն «այստեղ էին եկել ոչ թե կարծիք հայտնելու , այլ ծեծուջարդի համար»,-հայտարարում է Հայկական հարցի պաշտպանության կոմիտեի նախագահ Ժյուլ Բոյաջյանը: Իսկ Դանի-Կլոդ Զարթարյանն ինքն իրեն հարց է տալիս «Մինչև ե՞րբ Ֆրանսիան մեզ համար անվտանգ կլինի»:

News.am