Մուսթաֆա Ադիբը նշանակվել է Լիբանանի նոր վարչապետ

Մուսթաֆա Ադիբը դարձել է Լիբանանի նոր վարչապետ: Նա կոչ է արել «ռեկորդային ժամկետում» նոր կառավարություն ստեղծել` խոստանալով արագացնել Բեյրութի նավահանգստի ռմբակոծության հետաքննությունը և բարեփոխումներ իրականացնել` խոշոր կուսակցությունների աջակցությունը ստանալուց հետո, հայտնում է AP-ն:

Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբը շփվել է լրագրողների հետ նախագահի կողմից վարչապետ նշանակվելուց հետո` ստանալով խորհրդարանի 128 անդամից 90-ի ձայները:

Բեկումը տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկօրյա այցով Բեյրութ ժամանելուց ժամեր առաջ, որի ընթացքում, ինչպես սպասվում է, նա կպահանջի լիբանանյան իշխանություններից նոր քաղաքական պակտ ձևակերպել` երկիրը բազմաթիվ ճգնաժամերից դուրս բերելու համար:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր առնվազն 190 մարդ, տուժել էր 6000 մարդ, զգալի վնաս էր հասցվել մայրաքաղաքի բնակելի և կոմերցիոն թաղամասերին:

Կառավարությունը հրաժարական տվեց պայթյունից մոտ մեկ շաբաթ անց, ինչին պատճառ էին դարձել վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում պահվող մոտ 3000 տոննա ամոնիումի նիտրատը:

Ավելի վաղ պալատում Ադիբը լրագրողներին ասել էր, որ փորձագետների կաբինետ կձևավորի և կաշխատի խորհրդարանի հետ` «վտանգավոր ֆինանսական, տնտեսական և սոցիալական արտահոսքին վերջ տալու համար»:

«Մեր երկրի հնարավորությունները փոքր են, և այն առաքելությունը, որը ես ստանձնել եմ, հիմնված է բոլոր քաղաքական խմբերի կողմից դա հասկանալու վրա,- ասաց նա:- Բարեփոխումները պետք է իրականացվեն Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնեցումից անմիջապես հետո»,- հավելել է նա` առանց մանրամասնելու, տեղեկացնում է News.am-ը։