2020-09-01 10:20
Լրատվական գործակալություններ
0
Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՎ ՆՈՐ ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Եվրոպական խորհրդարանից ինձ հայտնեցին, որ Հայաստանի հարցով նոր հիմնական զեկուցող է նշանակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Եվրոպական խորհրդարանից ինձ հայտնեցին, որ Հայաստանի հարցով նոր հիմնական զեկուցող է նշանակվել։
Ռումինիայի նախկին նախագահ, ադրբեջանամետ Տրայան Բասեսկուի փոխարեն այդ պաշտոնը կզբաղեցնի բուլղարացի եվրադեպուտատ Անդրեյ Կովաչովը, ով ԵԺԿ անդամ կուսակցությունից է, լավ է պատկերացնում թե Հայաստանը, թե տարածաշրջանը»,- գրել է նա։