97 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 43 878

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 97-ով և դարձել 43 878։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 4 373 մարդ, կատարվել է 206 929 (989) թեստավորում, առողջացել են վարակվածներից 38 356-ը (+634)։ Գրանցվել է մահվան 881 (+2) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացեշլ է նույնը`268։

Օգոստոսի 31-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 43 781 էր, տեղեկացնում է Sputnik Armenia։