ԱՄՆ-ը կչեղարկի Կիպրոսին զենք մատակարարելու 33-ամյա էմբարգոն

ԱՄՆ-ը կչեղարկի Կիպրոսին զենք մատակարարելու 33-ամյա էմբարգոն և կխորացնի անվտանգության համագործակցությունը Նիկոսիայի հետ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հաղորդում է Reuters-ը:

Կղզին բաժանվել է 1974-ին՝ թուրքական ներխուժումից հետո: Թուրքիան ճանաչում է ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որը չի ճանաչվել այլ երկրների կողմից: Վաշինգտոնը Կիպրոսին զենքի մատակարարման սահմանափակումները մտցրել է 1987-ին` վերամիավորման ջանքերը խթանելու և կղզում զենքի մրցավազքից խուսափելու համար:

«Կիպրոսը առանցքային գործընկեր է արևելյան Միջերկրական ծովում»,- գրել է Պոմպեոն Twitter-ում: «Մենք գալիք ֆինանսական տարում կվերացնենք Կիպրոսի Հանրապետությանը ոչ թռչող պաշտպանիչ սարքավորումների և ծառայությունների վաճառքի սահմանափակումները»:

Որոշումն ընդունվել է Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի և Հունաստանի միջև սրվող լարվածության պայմաններում՝ Միջերկրական ծովի արևելքում հավանական ածխաջրածնային պաշարների հանդեպ պահանջների պատճառով, տեղեկացնում է News.am-ը։