2020-09-02 11:39
Լրատվական գործակալություններ
197 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 44 075
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 197-ով և դարձել 44 075։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 4 291 մարդ, կատարվել է 209 389 թեստավորում, առողջացել են վարակվածներից 38 631-ը։ Գրանցվել է մահվան 884 (+3) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 269(+1) է։
Սեպտեմբերի 1-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 43 878 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։