Պեսկով. Ցանկացած սպառնալիք ՀԱՊԿ մեկ անդամի նկատմամբ վտանգավոր է բոլոր մասնակիցների համար

Ցանկացած արտաքին սպառնալիք ՀԱՊԿ անդամ-պետության նկատմամբ իրենից սպառնալիք է ներկայացնում Կազմակերպության բոլոր անդամների համար, ասաց ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հարցը նրանում է, որ ցանկացած արտաքին սպառնալիք ՀԱՊԿ անդամի դեմ արտաքին սպառնալիք է ամբողջ կազմակերպության համար», - ասաց Պեսկովը, պատասխանելով լրագրողի այն հարցին՝ արդյո՞ք Լուկաշենկոն համաձայնեցրել է իր հայտարարությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հիշեցնենք, որ ուրբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, եթե Դաշնային պետության արևմտյան սահմանին «թփրտան», Մինսկը և Մոսկվան կգործարկեն զինված ուժերի համատեղ խմբավորումը, տեղեկացնում է Zham.am-ը: