«Փաստ». ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ԼՈՒՐՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

«Փաստ» թերթը գրում է, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությունների մեծ մասը կապված է նրա իրականացրած կադրային անհաջող քաղաքականության hետ։ Անընդհատ շեշտվում է, որ Փաշինյանի նշանակած նախարարներից ու մարզպետներից շատերն իր համար ավելորդ գլխացավանքի պատճառ են, և որ բոլորի փոխարեն աշխատում է Փաշինյանն ինքը։

«Փաստ» թերթի տեղեկություններով` առաջիկայում կառավարության կազմում լուրջ փոփոխություններ են սպասվում, որոնք վերաբերում են կոնկրետ մի քանի առանցքային նախարարի։ Կառավարական թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտա 2-3 նախարար:

Ի դեպ, ուշագրավ է, որ կոնկրետ այս փոփոխությունների առումով նշյալ 2-3-ի մեջ չեն նշվում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անունները։

Aysor.am