2020-09-04 10:00
Լրատվական գործակալություններ
0
Սթոլթնբերգ. Հունաստանը և Թուրքիան պայմանավորվել են «տեխնիկական բանակցություններ» սկսել
Հունաստանը և Թուրքիան պայմանավորվել են սկսել «տեխնիկական բանակցություններ», որոնք ուղղված կլինեն Միջերկրական ծովի արևելքում ռազմական միջադեպերի ռիսկերի նվազեցմանը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթնբերգը:
Նա ասել է, որ զրուցել է Թուրքիայի և Հունաստանի ղեկավարների հետ, որոնք լարված առճակատման մեջ են՝ տարածաշրջանում նավթի և գազի հետախուզման իրավունքների շուրջ:
«Հունաստանը և Թուրքիան հարգված դաշնակիցներ են, և ՆԱՏՕ-ն խորհրդատվության կարևոր հարթակ է բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ազդում են մեր ընդհանուր անվտանգության վրա»,- ասվում է հայտարարության մեջ: «Ես սերտ կապի մեջ եմ բոլոր շահագրգիռ դաշնակիցների հետ՝ լարվածությանը ՆԱՏՕ-ի համերաշխության ոգով լուծում գտնելու համար», տեղեկացնում է News.am-ը: