2020-09-04 10:08
Լրատվական գործակալություններ
0
Եվս 218 քաղաքացի Հայաստանից մեկնել են Ռուսաստան
Եվս 218 Ռուսաստանի քաղաքացի Հայաստանից Ռուսաստան են մեկնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը։
Նրանք սեպտեմբերի 3-ին ՌԴ են մեկնել Երևան-Սոչի և Երևան-Մոսկվա չվերթերով։
Դեսպանությունը հայտնում է, որ համալիր աշխատանքի շրջանակում Հայաստանից դուրս է բերվել ընդհանուր առմամբ 7281 մարդ։
Մարտից կորոնավիրուսի համավարակի հետևանքով Հայաստանը և Ռուսաստանը, ինչպես աշխարհի շատ երկրներ, փակել են ավիահաղորդակցությունները այլ երկրների հետ։ Բացառություն են միայն բեռնատար օդանավները, ինչպես նաև քաղաքացիներին արտերկիրներից իրենց բնակավայր վերադարձնելու նպատակով կազմակերպած չվերթերը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։