2020-09-04 11:24
Լրատվական գործակալություններ
Մոսկվայում բացվել է Եղիշե Թադևոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը
Այսօր Մոսկվայի Արևելքի պետական թանգարանում բացվել է «Եղիշե Թադևոսյան» ցուցահանդեսը:
Թանգարանում նշել են, որ ցուցահանդեսը նվիրված է «կերպարվեստի նշանակալի վարպետներից մեկի» ծննդյան 150-ամյակին:
Ցուցահանդեսում ներկայացված են Թադևոսյանի շուրջ 50 նկարներ և գրաֆիկական աշխատանքներ, նրա շրջապատի նկարիչների աշխատանքներ, ինչպես նաև լուսանկարչության սիրահար Լեոնիդ Կանդաուրովի և Թադևոսյանի ճանապարհորդությունների ընթացքում արված լուսանկարներ: Մի շարք նյութեր նախկինում երբևէ չեն ցուցադրվել:
Եղիշե Թադևոսյանը (1870-1936) ծնվել էր Վաղարշապատում: Նա Թիֆլիսի հայ արվեստագետների միության հիմնադիրներից մեկն էր և միության առաջին նախագահը, տեղեկացնում է Mediamax.am-ը: