Կարանտին՝ արտակարգ դրության փոխարեն. Օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Ազգային ժողովն այսօր 80 կողմ 28 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին:
Դրանով ենթադրվում է արտակարգ դրության ռեժիմը կարանտինով փոխարինելու հնարավորությունը:
Կարանտին կարող է մտցվել առողջապահության նախարարություն առաջարկով մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից՝ վարակիչ հիվանդությունների տարածման և բռնկման, արտակարգ իրավիճակների դեպքում:
Կարանտին կարող է սահմանվել քաղաքի որոշակի մասում կամ որոշակի տարածքում, այդ թվում` ձեռնարկություններում և այլ տնտեսվարող սուբյեկտներում: Կարանտին կարող է սահմանվել միայն մինչև վեց ամիս ժամկետով, սակայն կարող է երկարաձգվել մինչև 12 ամիս, տեղեկացնում է Aysor.am-ը: