2020-09-04 15:15
Լրատվական գործակալություններ
Ucom–ը դատի է տվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին
Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր Ucom փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Վարչական դատարան`ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի։
Ընկերությունը դատարանից պահանջում է վերացնել հանձնաժողովի`2020թ–ի հուլիսի 9-ի թիվ 282-Ա որոշումը, որով ՏՄՊՊՀ–ն թույլատրել էր «Թիմ» և Veon Armenia ընկերությունների համակենտրոնացումը։
Դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` դատարանը վարույթ է ընդունել Ucom–ի հայցադիմումը և այն մակագրել Վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին։
Դատական նիստի օրն առայժմ անհայտ է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։