2020-09-04 19:47
Լրատվական գործակալություններ
ԱԺ-ն երկրորդ վերջնական ընթերցմամբ կողմ քվեարկեց երկրում կարանտին սահմանելու հնարավորությանը
Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի փաթեթը, հաղորդում է News.am-ի թղթակիցը:
Քվեարկության ընթացքում 70 պատգամավոր կողմ քվեարկեց օրենսդրական նախաձեռնությանը, դեմ հանդես եկավ 19 պատգամավոր:
Օրենսդրական նախաձեռնության մեջ ասվում է, որ վարակիչ հիվանդությունների բռնկման, տարածման և արտակարգ իրավիճակների դեպքում առողջապահության ոլորտում լիազորված պետական մարմնի առաջարկով` մարզպետի կամ քաղաքապետի կողմից, համապատասխան վարչատարածքային վարչությունում կարող է կարանտին մտցվել: