2020-09-07 11:19
Լրատվական գործակալություններ
62 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 44 845
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 62-ով և դարձել 44 845։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 3 549 (-+27) մարդ, կատարվել է 219 177 թեստավորում (+1 038), առողջացել են վարակվածներից 40 121-ը (+32)։ Գրանցվել է մահվան 900 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է մնացել` 275։
Սեպտեմբերի 6-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 44 783 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։