Արման ԱԲՈՎՅԱՆ. ԻՆՁ ՄՈՏ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ 17 ՄԱՐԴՈՒ ՄԱՀԸ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՈՉ ՈՔԻ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը «Իսկ ո՞վ է պատասխան տալու» վերնագրով ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին գրանցված ալկոհոլային թունավուրումների ու դրա հետևանքով մահվան դեպքերին:
«Օգոստոսի 31֊ից մինչև սեպտեմբերի 5֊ը, Հայաստանում գրանցվել է ալկոհոլային թունավուրումների աննախադեպ աճ։
5 օրվա ընթացքում թունավորվել է 46 մարդ, որոնցից ունենք 17 զոհ։
Պատկերացնու՞մ եք՝ 17 զոհ ալկոհոլային թունավորումից մի քանի օրվա ընթացքում։
Այո, իրավապահները հայտարարել են, որ աշխատում են պատճառների և մեղավորների բացահայտման ուղղությամբ, բայց հազար ներողություն, իսկ համապատասխան մարմիններից ինչու՞ առարկայական առումով «ձեն֊ձուն չկա», սննդի անվտանգության ոլորտի պատասխանատուներից, օրինակ, համոզված եմ, որ ամեն օրվա ռեժիմով պետք է տեղեկություն լինի, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում, որ հանկարծ նման դեպքեր չկրկնվեն։
Ինձ մոտ տպավորություն է, որ 17 մարդու մահը առանձնապես չի հետքրքրում ոչ ոքի։
Եվ ի վերջո, չկա պատասխան թե ի՞նչ պետք է անել, որ խուսափենք այս ահավոր իրավիճակի կրկնումից։
ՀԳ. Եթե հանկարծ ավտովթարից 17 մարդ մահանար (Աստված հեռու պահի ), ապա համոզված եմ, որ երկրում սուգ կհայտարարվեր...
ՀԳԳ. Խոստանում եմ, որ իմ բոլոր լիազորությունները կօգտագործեմ, օրենսդրական դաշտում խիստ կարգավորումներ առաջարկելու համար, որոնք կնվազեցնեն այսպիսի դեպքերի կրկնությունը ապագայում։
...Ժողովուրդ...17 մարդ է մահացել»: