2020-09-08 14:48
Լրատվական գործակալություններ
Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվեցին
Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվեցին։ Այս մասին որոշում է ստորագրել Արցախի Հանրապետության պարետը։
«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագրի 2-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով՝ որոշում եմ.
1.Արցախի Հանրապետության պարետի 2020 թվականի ապրիլի 20-ի «Արցախի Հանրապետությունից ելքը սահմանափակելու և Արցախի Հանրապետությունից ելքի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 8 որոշումն ուժը կորցրած ճանաչել։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասվում է որոշման մեջ, տեղեկացնում է News.am-ը: