Հայ մշակույթի 26 ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող կտեղադրվի

Երևանի ավագանին իր այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի իր նիստում համաձայնություն տվեց Երևանի Իսրայելյան հ.37 շենքի հարևանությամբ հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթող տեղադրելու համար, տեղեկացնում է News.am։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված Իսրայելյան հ.37 շենքի բնակիչների գրությունը, որով առաջարկվում է Իսրայելյան հ.37 շենքում բնակված հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված Իսրայելյան հ.37 շենքի հարևանությամբ հուշակոթող տեղադրել, դրանով իսկ վառ պահելով հայ ականավոր գործիչների հիշատակը:

Գրության մեջ նաև նշվում է, որ հուշակոթողի տեղադրման հետ կապված բոլոր ծախսերը կհոգան արվեստի գործիչների հարազատները: Հուշակոթողը կզարդարի Երևան քաղաքի Ռաֆայել Իսրայելյանի փողոցը, որը ավարտվում է Ս. Փարաջանովի թանգարանով: Հուշակոթողի տեղադրման համար նաև դիմել են Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Հուշակոթողի վրա կլինեն հետևյալ գործիչների անուն ազգանունները.

1. Ելենա Արարատովա ՀՀ ժողովրդական արտիստ

2. Սվետլանա Գրիգորյան ՀՀ ժողովրդական արտիստ

3. Ալեքսանդր Գրիգորյան ՀՀ ժողովրդական արտիստ

4. Վահրամ Եղշատյան ՀՀ ժողովրդական արտիստ

5. Ազատ-Մարիամ Զուլումյան ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

6. Վաղարշակ Էլիբեկյան Վրաստանի ժողովրդական նկարիչ

7. Լևոն Թուխիկյան ՀՀ ժողովրդական արտիստ

8. Վանուշ Խանամիրյան ՀՀ ժողովրդական արտիստ

9. Մայիս Կարագյոզյան ՀՀ վաստակավոր արտիստ

10. Անժիկ Հակոբյան ՀՀ վաստակավոր ժուռնալիստ

11. Ռուբեն Հովսեփյան ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

12. Վարդան Հովսեփյան ՀԽՍՀ սպորտի վաստակավոր մարզիչ

13. Նար Հովհաննիսյան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

14. Մելինե Համամջյան ՀՀ ժողովրդական արտիստ

15. Էդուարդ Ղազարյան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

16. Ֆրունզե Մկրտչյան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

17. Աշոտ Մելքոնյան ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ

18. Վերջալույս Միրիջանյան ՀՀ վաստակավոր արտիստ

19. Ալբերտ Յավուրյան ՀՀ ժողովրդական արտիստ

20. Արա Շիրազ ՀՀ ժողովրդական նկարիչ

21. Սոս Սարգսյան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

22. Գուսան Շահեն Սարգսյան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

23. Ալբերտ Սարգսյան ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ

24. Սուրեն Սաֆարյան ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ

25. Վարուժան Վարդանյան ՀՀ վաստակավոր նկարիչ

26. Ալեքսանդր Պետրոսյան ԽՍՀՄ և ՀԽՍՀ Պատվավոր երկաթուղային: