ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ԱՌԱՆՑ ԲԱՆԿ ԱՅՑԵԼԵԼՈՒ
Արագ դրամական փոխանցումների միջազգային համակարգերը հնարավորություն են տալիս պարզ և արագ, առանց բանկային հաշվի առկայության, փոխանցումներ ստանալ և ուղարկել աշխարհի տարբեր երկրներ:
Արագ դրամական փոխանցումների համակարգերով ուղարկված գումարները Արդշինբանկի հաճախորդները կարող են ստանալ նաև առանց բանկ այցելելու՝ գումարն անմիջապես քարտին կամ ընթացիկ հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
Դրամական փոխանցումը քարտին կամ հաշվին տեղափոխելու համար անհրաժեշտ է զանգահարել 080002222 անվճար հեռախոսահամարին, նշել Փոխանցման կոդը, Փոխանցման արժույթը և գումարը, Փոխանցումն ուղարկողի անուն ազգանունը, որից հետո հաճախորդն անցնում է նույնականացում և փոխանցումը կատարվում է րոպեների ընթացքում:
Արժույթի փոխարկման հաճախորդի ցանկության դեպքում՝ կիրառվում է արտոնյալ փոխարժեք:
Արդշինբանկի գործընկերներն են MoneyGram, UniStream, Ria, IntelExpress, Moneytun, ConversTrasnsfer, Бэст և TELCELL արագ դրամական փոխանցումների համակարգերը, որոնց միջոցով հնարավոր է գումար ստանալ կամ ուղարկել աշխարհի ցանկացած կետ:
Արդշինբանկի կոմունիկացիոն կենտրոնը հասանելի է շուրջօրյա՝ 012-222222 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: