2020-09-09 19:49
Լրատվական գործակալություններ
0
Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ գործի վարույթը կարճելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց
ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու որոշման դեմ Դատախազության բողոքի քննությունը հետաձգվեց, քանի որ աշխատանքային ժամն ավարտվել էր։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 1-ին։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին դատավոր Դավիթ Բալայանը հանցակազմի բացակայության հիմքով որոշել էր Գրիգորյանի և Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել:
Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով։ Կեղծիքին օժանդակելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին, տեղեկացնում է News.am-ը։