Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կունենա 6 վարչություն

Հայաստանի կառավարությունն իր այսօրվ՝ սեպտեմբերի 10-ի նիստում հաստատեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների քանակը և հաստիքացուցակը, տեղեկացնում է News.am:

Հանձնաժողովը կունենա 40 հաստիք և 6 վարչություն:

Ըստ այդմ, Հանձնաժողովը կունենա նախագահ, 4 անդամ, գլխավոր քարտուղար:

Հանձնաժողովի վարչություններն են՝

Հայտարարագրերի վերլուծության վարչություն

Վարույթների և իրավական ապահովման վարչություն

Անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վարչություն

Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչություն

Մեթոդական աջակցության վարչություն

Բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչություն: