ԵՄ-ն պատրաստ է սահմանափակող միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ
Եվրամիությունը պատրաստ է Թուրքիայի դեմ հետագա սահմանափակող միջոցներ ձեռնարկել, եթե Անկարան հրաժարվի երկխոսությունից` արևելյան Միջերկրական ծովում լարվածությունը թուլացնելու համար:
Կորսիկայի գագաթաժողովի արդյունքներով ԵՄ միջերկրածովյան ափամերձ անդամների հայտարարության մեջ նրանք վերահաստատել են իրենց «լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսին և Հունաստանին՝ նրանց ինքնիշխանության դեմ կրկնվող ոտնձգություններիների, ինչպես նաև Թուրքիայի առճակատման գործողությունների հետ կապված»:
«Մենք հաստատում ենք, որ երկխոսությանը Թուրքիային ներգրավելու հարցում առաջընթացի բացակայության պայմաններում և եթե նա չդադարեցնի իր միակողմանի գործունեությունը, ԵՄ-ն պատրաստ է մշակել հետագա սահմանափակող միջոցառումների ցուցակ, որոնք սեպտեմբերի 24-25-ը կարող են քննարկվել Եվրոպական խորհրդում», տեղեկացնում է News.am-ը։