2020-09-11 13:03
Լրատվական գործակալություններ
0
Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Զարիֆի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը:
«Զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Կարևորվել է ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը»,–նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներին, առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային համագործակցությանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։