Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով։

Այսպիսով՝ Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 11-ը՝ ժամը 22:00-ը ներառյալ, տեղեկացնում է Aysor.am։