Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք է հաստատվել

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության158 նոր դեպք, ինչը բացարձակ ռեկորդ է երկրում համաճարակի սկզբից ի վեր: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով վարակի վիճակագրական կայքերից մեկին։

Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել 2,075 մարդու մոտ, վերականգնվել է 1 363 մարդ: Երկրի 5882 բնակիչ գտնվում է կարանտինում, ևս 390 հիվանդ գտնվում է հիվանդանոցներում՝ բժշկական հսկողության ներքո:

Չինաստանի իշխանությունները 2019 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին, որը սակայն, շուտով տարածվեց աշխարհով մեկ, և մարտի 11-ին ԱՀԿ-ն արդեն հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Աշխարհում վարակվածների թիվը հասել է գրեթե 28 միլիոնի, մահացել է ավելի քան 900 հազար մարդ, տեղեկացնում է Panorama.am: