2020-09-15 13:29
Լրատվական գործակալություններ
Երեւանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը
Սեպտեմբերի 15-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ի նիստն անցկացվել էր դռնփակ ռեժիմով: Փաստաբան Արամ Վարդեւանյանը միջնորդություն էր ներկայացրել նախկին նախագահի գույքի եւ հաշիվների կալանքի չեղարկման մասին եւ, ինչպես խոստացել էր ավելի վաղ, դատարանին ներկայացրել էր փորձագետի գնահատականը: Սակայն փաստաբանը դռնփակ նիստ էր խնդրել, դատարանը բավարարել էր խնդրանքը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am