2020-09-15 17:42
Լրատվական գործակալություններ
0
ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՍՏԱՑԱՆՔ ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՍԴ, ՔԱՆ ՄԻՆՉև ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ. ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ ՍԴ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Արձանագրում ենք, որ Սահմանադրական դատարանի շուրջ վերջին երկու տարիների ընթացքում ծավալված զարգացումների արդյունքում այսօրվանից ստացանք հանրային վստահության ավելի ցածր մակարդակ ունեցող ՍԴ, քան՝ մինչև հեղափոխությունը», - գրել է նա
Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր Սահմանադրական դատարանի 3 դատավոր ընտրեց:
aysor.am