ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՍՏԱՑԱՆՔ ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԻ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՍԴ, ՔԱՆ ՄԻՆՉև ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ. ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը  ֆեյսբուքյան գրառում է արել՝ ՍԴ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Արձանագրում ենք, որ Սահմանադրական դատարանի շուրջ վերջին երկու տարիների ընթացքում ծավալված զարգացումների արդյունքում այսօրվանից ստացանք հանրային վստահության ավելի ցածր մակարդակ ունեցող ՍԴ, քան՝ մինչև հեղափոխությունը», - գրել է նա

Հիշեցնենք, որ խորհրդարանն այսօր Սահմանադրական դատարանի 3 դատավոր ընտրեց:

aysor.am