ԹՎՈՒՄ ԷՐ, ԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՐԵՒԷ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՐԱՐՔ ԱՅԼԵՒՍ ՉԻ ԿԱՐՈՂ ԶԱՐՄԱՑՆԵԼ. Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ
Նիկոլ Փաշինյանի գրառումը լրջագույն մտորումների տեղիք է տալիս։ Այս մասին գրում է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Նիկոլ Փաշինյանի գրառումը լրջագույն մտորումների տեղիք է տալիս
Թվում էր, թե Փաշինյանի որեւէ հայտարարություն կամ արարք այլեւս չի կարող զարմացնել։ Թվում էր, թե տեսել ենք ամեն ինչ։ Բայց նրա այսօրվա գրառումն արձանագրում է պետական բարձրաստիճան պաշտոնյայի եւ մարդու անդառնալի անկումը։ Այն անընդունելի է բազմաթիվ հարթություններում։
Կառավարության ղեկավարը իր վարքագծով պետականությունը փորձում է իջեցնել մի շեմի, որից հետո պետության լինել-չլինելու խնդիրն է։ Մենք վստա՞հ ենք, որ արտաքին հարաբերություններում նույնպես չի իջնում այս մակարդակին: Վստա՞հ ենք, որ անվտանգության խնդիրներում նույնպես այս մակարդակն ու պատկերացումները չեն տիրում։
Ուրեմն՝ հակազդեցությունը պետք է լինի ոչ թե միջանձնային մակարդակում, այլ՝ համընդհանուր։ Նոր կառավարության ձեւավորումը դարձել է պատմական հրամայական»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am