«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է «Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն եւ արդեն կան: Օրինակ՝ տավարի միսը շուրջ 4 հազար դրամ արժե (անցյալ տարի 3200 դրամ արժեր): Խոզի մսի գինը չի փոխվել՝ ի տարբերություն գառան մսի, որը թանկացել է 500 դրամով (մոտ 20 տոկոս): «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կարտոֆիլ չի ներկրվի, սակայն կարտահանվի:

Այսօր կարտոֆիլ վաճառվում է մեկ կիլոգրամը 80 դրամով, բայց գները մի փոքր կբարձրանան (հավանաբար մինչեւ 100 դրամ), քանի որ շուրջ 1500 տոննա կարտահանվի Իրան եւ Վրաստան: Կաթի գները կարող են բարձրանալ մինչեւ 150 դրամ: Իսկ թռչնամիսը շարունակում է ներմուծվել, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում պահպանել գները, եւ դրանք նույնը կմնան մինչեւ տարեվերջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լուրեր Հայաստանից - NEWS.am