Փաշինյանը հրապարակում է Հայաստանի՝ մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակում է Հայաստանի՝ մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը:

 

 

Նա, իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Ինչու է անհրաժեշտ ունենալ այսպիսի ռազմավարություն. Եկեք այսօրվա իրականությանը նայենք 30 տարի առաջվա աչքերով., արդյեք այն ժամանակ մեր ձևակերպել ենք միտք, թե ինչպիսին ենք պատկերացնում Հայաստանը 2020-ին:

Ցավով պետք է արձանագրեմ, որ առնվազն պետական մակարդակում առնվազն 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն չի եել: Սա գուցե պայմանավորում է այսօրվա մեր բազմաթիվ խնդիրները:

Ես կուզենայի ռազմավարության գործնական նշանակությունը սեղմել և հասցնել մեկ օրվա կտրվածքի: Պատկերացրեք 30 տարին սեղմում ենք մեր օրվա մեջ: Առավոտյան արթնանում ենք և չգիտենք մեր անելիքը. Այդ պարագայում մենք կմնանք նույն կետում և տեղապտույտի իրավիճակում կհայտնվենք:

Հետևաբար 30 տարվա ռազմավարությունը կարևոր է հասկանալու համար, թե ուր ենք գնում, ինչպիսին եք պատկերացնում Հայաստանը 2050 թվականին:

Շատ կարևոր է արձանագրել, որ ռազմավարությունը պետք է ունենա գործնական նշանակություն:

Ռազմավարությունն ունի գաղափար, ունի տեսլական և ունի գործողություն»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը: