Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի ուղղությամբ կրակ է բացվել

Սան Ֆրանցիսկոյում Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը կրկին թիրախավորվել է:

«Ասպարեզ»-ի փոխանցմամբ, ոստիկանության տվյալների համաձայն, շաբաթ առավոտյան անհայտ անձը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ և վնասել ցուցանակը:

Տուժածներ չկան:

Հիշեցնենէ՝ հուլիսին Սան Ֆրանցիսկոյի նույն դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել, մասնավորապես, պատերին գրվել էին հայհոյանքներ և պատկերվել էր Ադրբեջանի դրոշը, տեղեկացնում է Aysor.am: