2020-09-24 15:21
Լրատվական գործակալություններ
Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Իսպանիայի Սենատը սեպտեմբերի 23-ին վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելուն կողմ է քվեարկել 243 խորհրդարանական, դեմ քվեարկողներ չեն եղել, տեղեկացնում է News.am-ը։