Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք, հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:

Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակ», տեղեկացնում է Aysor.am-ը։