2020-09-27 16:14
Լրատվական գործակալություններ
ՊԲ. Ադրբեջանական բանակը բնակավայրեր չի գրավել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի համապատասխանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՀ Պաշտպանության բանակից:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր, իրականությանը չի համապատասխանում: Վերոնշյալը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանքն է»,-հայտնել են Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից: