ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում
ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և ԱԳ նախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:
«Ես կոչ եմ անում բոլոր մասնակիցներին անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին, քանի դեռ այդ հակամարտության մեջ զոհերի թիվը չի ավելացել»,-ասվում է Ռամայի հայտարարության մեջ:
Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և դեսպան Անջեյ Կասպշիկի անձնական ներկայացուցիչը սերտ կապ է պահպանում կողմերի հետ: Նա լիարժեք աջակցություն է հայտնել իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերին և կրկնել, որ հակամարտության խաղաղ կարգավորման համար բանակցություններն այլընտրանք չունեն: Նա ընդգծել է, որ սատարում է առանց նախապայմանների առարկայական բանակցությունները վերսկսելու ուղղությամբ համանախագահների ջանքերը:
ԵԱՀԿ գործող նախագահը նաև ցավակցել է բռնության հետևանքով զոհվածների ընտանիքներին, տեղեկացնում է News.am-ը։