2020-09-27 20:19
Լրատվական գործակալություններ
Փաշինյանը զանգել է Պուտինին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում իրավիճակի սրման հետ կապված զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետն ու ՌԴ նախագահը քննարկել են արցախա–ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրացման հարցը։
Պուտինը Փաշինյանի հետ զրույցում լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում լայնածավալ ռազմական բախումների վերսկսման կապակցությամբ:
Երկու երկրների ղեկավարները նշել են, որ կարևոր է ձեռնարկել բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտրվի էսկալացիա Ղարաբաղում, դադարեցվեն ռազմական գործողությունները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։