2020-09-27 22:07
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Հակառակորդը ճշտված տեղեկություններով ունի մոտ 200 մարդկային կորուստ
Հակառակորդն ունի զգալի մարդկային կորուստներ` ճշտված տեղեկություններով մոտ 200 մարդկային կորուստ, 3 տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ եւ 2 տասնյակի մոտ ԱԹՍ-ներ եւ այլ զրահատեխնիկաներ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 27-ին, լրագրողներին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեր զոհերի մասին ճշտվեց, լրացուցիչ տեղեկությունները մենք ընթացքում ճշտում ենք եւ առաջիկայում պաշտպանության բանակը նաեւ կհայտնի զոհերի տվյալները: Մոտ 100 վիրավորներից 10 զինծառայող տեղափոխվել են Երեւան, ստացել համապատասխան բուժօգնություն, մնացածի վիճակն ավելի թեթեւ է, գտնվում են տարբեր հոսպիտալային օղակներում: Իրավիճակը շարունակում է մնալ նույնը»,-ասաց նա, տեղեկացնում է News.am-ը։