2020-09-27 23:28
Լրատվական գործակալություններ
ՖՄԿ գլխավոր քարտուղարը հայտնել է Հայաստանին իր լիակատար աջակցության մասին
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզա Մուշիկիվաբոն հայտարարել է Հայաստանին իր լիակատար աջակցության մասին։
«Ես արտահայտում եմ իմ լիակատար աջակցության մասին ՖՄԿ անդամ Հայաստանին։ Ես խորապես մտահոգված եմ նաև Լեռնային Ղարաբաղում բախումների վերսկսմամբ, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության և զինվորների շրջանում բազմաթիվ զոհերի։
Ես ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և երկխոսության վերականգնման կոչ եմ անում՝ բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորմանը հասնելու նպատակով»,- նշել է նա «Թվիթերում», տեղեկացնում է News.am-ը։