ՄԻԵԴ-ը 2019 թվականին ընդդեմ Հայաստանի 41 դիմումների վերաբերյալ վճիռներ է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) անցած տարի ընդդեմ Հայաստանի 41 դիմումների վերաբերյալ վճիռներ է կայացրել: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի հրապարակած տարեկան զեկույցում:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը երկրների առաջին տասնյակում է գործերի քննման քանակով: Հայաստանում գրանցվել է 1631 գործ, ինչը 14%-ով քիչ է՝ համեմատած 2018-ի հետ:

Ընդհանուր առմամբ Հայաստանին վերաբերող 372 դիմում անընդունելի է ճանաչվել: Անցած տարի ՄԻԵԴ-ը 63 բողոք է փոխանցել ՀՀ կառավարությանը:

Մեկ տարվա ընթացքում կայացվել է 20 որոշում, որոնցում նշվել է մարդու իրավունքների առնվազն մեկ խախտում:

Հայաստանի վերաբերյալ 1959 և 2019 միջև ընկած ժամանակահատվածում կայացված դատական որոշումների ընդհանուր քանակը կազմել է 123-ը: Այդ գործերում խախտումների մեծ մասը վերաբերում է արդար դատական հետաքննության, ազատության ու անվտանգության իրավունքներին, տեղեկացնում է News.am: