2020-09-28 11:45
Լրատվական գործակալություններ
ՊԲ. «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգերի կիրառումը եղել է անարդյունավետ
Ադրբեջանի կողմից «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգերի կիրառումը եղել է անարդյունավետ։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ՊԲ-ն։
ՊՆ, մասնավորապես, հայտնում է.
«Սեպտեմբերի 28-ին արցախյան ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան ուղղություններում հակառակորդը կիրառել է «ՏՕՍ» ծանր հրետանային համակարգեր: Զինատեսակի կիրառումը եղել է անարդյունավետ: Հակառակորդի տարածած բոլոր տեղեկությունները հայկական կողմի կորուստների մասին իրականությանը չեն համապատասխանում:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հետևել բացառապես պաշտոնական լրահոսին», տեղեկացնում է News.am-ը։