2020-09-28 12:33
Լրատվական գործակալություններ
174 դեպք. Վարակվածների թիվը դարձավ 49 574
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 174-ով և դարձել 49 574։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 4 657 մարդ (+116), կատարվել է 286 161 (+1 935) թեստավորում, առողջացել են վարակվածներից 43 665-ը (+52)։ Գրանցվել է մահվան 957 դեպք (+6)։ Կորոնավիրուսով վարակված, այլ պատճառով մահացածների թիվը չի փոփոխվել (295) , տեղեկացնում է Sputnik Armenia-ն։