Համացանցում են հայտնվել թուրքական F-16 կործանիչի խոցած հայկական ՍՈւ-25-ի լուսանկարները

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել Թուրքական F-16 կործանիչի կողմից  Վարդենիսի տարածքում խոցված ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչի մնացորդներից։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկը խոցել էր ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել էր  ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արձանագրել էր, որ թուրքական օդուժը Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից: