Հունաստանը ՄԻԵԴ-ին առաջադրել է Նոբելյան մրցանակի թեկնածու

Հունաստանի կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին առաջադրել է 2020 թվականի Նոբելյան մրցանակի թեկնածու, հաղորդում է Հունաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

«Հունաստանը կառավարության որոշմամբ առաջարկում է ՄԻԵԴ-ին առաջադրել 2020 թվականի Նոբելյան մրցանակի թեկնածու: Այդ նախաձեռնությունը վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ Հունաստանի կառավարության համակարգված գործողությունների արդյունք է»,- ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ համապատասխան նամակն ուղարկվել է Նոբելյան մրցանակի կոմիտե:

«Հունաստանը բարձր է գնահատում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի աշխատանքը, որը մարդու իրավունքների և միջազգային արդարադատության ապահովման կարևորագույն ինստիտուտ է: Եվ այն փաստը, որ մեր երկիրը 2020 թվականի մայիսից նոյեմբեր ամիսներին կղեկավարի Եվրոպայի խորհրդի նախարարները կոմիտեն, որի գլխավոր թեման կլինի մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի (որի դրույթներին հետևում է ՄԻԵԴ-ը) 70-ամյակը, հավելյալ պատճառ է տվյալ առաջարկն անելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am: