ԱՄՆ Կոնգրեսը կդատապարտի Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ Կոնգրեսում Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան և Թուրքիայի գործողությունները դատապարտող մի շարք միջոցառումներ են նախաձեռնվում,- հաղորդում է Հայաստանի ազգային կոմիտեն:

Մասնավորապես, Ներկայացուցիչների պալատում կոնգրեսական Ջեքի Սփեյերը մտադիր է ներկայացնել երկկուսակցական բանաձև, որում դատապարտվում է Ադրբեջանի ագրեսիան, ինչպես նաև՝ Թուրքիայի դերը: Կոչ է արվում անհապաղ դադարեցնել կրակը: Բանաձևը նաև կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին «ապահովել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ հարձակողական ռազմական գործողությունների դադարեցման և շփման գծի երկայնքով երրորդ կողմերի կողմից անկախ դիտարկման համաձայնության մասին Ադրբեջանի հետ համաձայնությունը»:

Ներկայացուցիչների պալատում նաև կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփեյերը, Ադամ Շիֆը և Դեվին Նունյեսն են նույնաբովանդակ նամակ հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը։