Զախարովա. Ռուսաստանն իր սեփական տվյալներն ունի Ղարաբաղում կռվող զինյալների մասին Մերձավոր Արևելքից

Ռուսաստանն իր սեփական տվյալներն ունի այն մասին, որ Մերձավոր Արևելքից զինյալները կռվում են Լեռնային Ղարաբաղում, ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք ունենք այդ տվյալները, սա այն տեղեկատվությունն է, որը մենք ունենք»,- ասել է նա հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով հարցին` արդյո՞ք Ռուսաստանը սեփական տվյալներն ունի հատուկ ծառայությունների միջոցով Ղարաբաղյան հակամարտության գոտի վարձկանների տեղափոխման մասին

Ինչպես նշել է դիվանագետը, այդպիսի տեղեկատվություն հայտնվել է բազմաթիվ լրատվամիջոցների հրապարակումներում և սոցիալական ցանցերում: «Բայց նման մեկնաբանություն անելով, որը երեկ հրապարակվեց ԱԳՆ կայքում` մենք, անշուշտ, ունեինք նաև մեր սեփական տվյալները, փաստերը և տեղեկատվությունը»,- շեշտել է Զախարովան, տեղեկացնում է News.am-ը։