Պենտագոն. Թուրքիայից Ադրբեջան տասնյակ չվերթերով վարձկաններ են տեղափոխվել

Թուրքիայից Ադրբեջան տասնյակ չվերթերով վարձկաններ են տեղափոխվել։ Sky News Arabia–ի հաղորդմամբ` նման հայտարարություն է արել Պենտագոնը։

«ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հարյուրավոր սիրիացի վարձկաններ են Ղարաբաղ մեկնել»,– գրում է պարբերականը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում` Եվրամիության արտահերթ գագաթաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ստույգ տեղեկությունների են տիրապետում, ըստ որի Թուրքիան սիրիացի իսլամիստ գրոհայինների է տեղափոխել Ադրբեջան, տեղեկացնում է Sputnik Armenia։