ԱՄՆ-ում Քրիստոսի Եկեղեցիների ազգային խորհուրդը դատապարտում է ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան

ԱՄՆ-ում Քրիստոսի եկեղեցիների ազգային խորհուրդը (NCC) դատապարտում է ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիան, որը հայգեցրել է մարդկային զոհերի:

«NCC-ն դեմ է Ադրբեջանի այդ չհրահրված անսպասելի հարձակմանը, որը հանգեցրել է Հայաստանում պատերազմի: NCC-ն համերաշխություն է հայտնում Ամերիկայում Հայկական եկեղեցու պատրիարքարանին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին և ամբողջ աշխարհում բարի կամքի մարդկանց՝ արտահայտելով իր վրդովմունքն ու խորը տխրությունն այդ հակամարտության կապակցությամբ:

Մենք համարում ենք, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները և Թուրքիայի աջակցությամբ ու ֆինասավորմամբ սիրիացի ահաբեկիչներին ուղարկելը հայկական համայնքի վրա հարձակում գործելու համար դատապարտելի են:

Զրահամեքենաներ, ավիացիա, ծանր հրետանի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ենթադրում է ծրագրված գործողություն: Եկել է ժամանակը, որ Թուրքիան դադարեցնի իր մասնակցությունը տարածաշրջանում, դադարի մասնակցել մարտերում ու հրահրի պատերազմ:

Մենք ընդունում ենք, որ Սիրիայից ահաբեկիչները վտարվել են իրենց տներից և ամեն կերպ փորձում են կերակրել իրենց ընտանիքները, ինչը կարող էր պատճառ դառնալ այդ ավերիչ հակամարտության մեջ նրանց ներգրավելու համար:

NCC-ն կոչ է անում Միացյալ Նահանգներին դիվանագիտական միջոցներ ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու համար: Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն արտարբեր չի մնա այդ իրավիճակի հարցում: Մենք խնդրում ենք մեր եկեղեցիներին անհապաղ փոխանցել այս ուղերձն իրենց ընտրյալ պաշտոնատար անձանց», տեղեկացնում է News.am-ը։