Թաթոյան. Քաղաքացիական բնակչության ուղղությամբ հրաձգության փաստերը կներկայացվեն ՄԻԵԴ

Բոլոր փաստերը վկայում են խաղաղ բնակչության ուղղությամբ նպատակաուղղված կրակոցների մասին, որոնց ականատես է եղել երեկ նաև փաստերի հավաքագրման մեր խումբը, որը ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով չի կարողացել ավարտել աշխատանքը:

Մենք փաստորեն դարձել էինք թիրախ՝ հաշվի առնելով, որ մեր հարևանությամբ չկային ռազմական օբյեկտներ կամ ռազմական տեխնիկա: Այդ մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Մարդու իրավուքների պաշտպան Արման Թաթոյանը: «Ինչ վերաբերում է փաստերի հավաքագրմանը Գեղարքունիքի մարզի բնակավայրերում, ապա գրանցվել է, որ Ադրբեջանի ԶՈՒ հրաձգության են ենթարկվել բնակելի շենքեր և Սոթքի դպրոցը:

Հայտնաբերվել են պայթած արկեր բնակելի շենքերից 20-60 մետր հեռավորության վրա, ինչը վկայում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքի ուղղությամբ հարվածների նպատակաուղղված բնույթի մասին: Հարվածները քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքի ուղղությամբ սկսվել են սեպտեմբերի 27-ին, սեպտեմբերի 28-29-ին դրանք դարձել են ավելի ագրեսիվ, սեպտեմբերի 29-30-ին քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքի ուղղությամբ կրակոցներ են հնչել նաև գիշերը: Կարևոր է նաև նշել, որ այդ ամենը տեղի է ունեցել համավարակի պայմաններում: Հավաքագրված փաստերը վաղն առավոտյան կփոխանցվեն ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչին»,-տնդգծել է օմբուդսմենը, տեղեկացնում է News.am-ը։