«Մենթալիտետն է բարբարոսական»

Այսօր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած հերթական ճեպազրույցի ավարտին ԱՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանին հարց ուղղեց ռուսաստանցի լրագրողը: Նա հետաքրքրվեց, թե ինչու է հակառակորդը հրետակոծում սահմանից բավական հեռավորության վրա գտնվող հայկական բնակավայրերը : «Որն է նպատակը»,- հարցրեց նա:

Մի քանի րոպե լուռ մտածելուց հետո Արթուր Սարգսյանը նախ կրկնեց հարցը. « Ո՞րն է նպատակը», ապա ակնհայտ հուզմունքով ավելացրեց. «Մենթալիտետն է այդպիսին՝ բարբարոսական»:

Այս պատասխանից հետո դարձյալ երկար լռություն տիրեց: ճեպազրույցն ավարտվեց ծանր լռության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia: